Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական. Այսօր տարեվերջյան ամփոփման ժամանակ այս թեվերը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Ընդ որում` հարկային եկամուտները, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:
Հաստատվել նաեւ ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն, ըստ նախարարության, հնարավորություն է ընձեռում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին եւ քաղաքականության գերակայություններին համապատասխան:
ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 032 միլիարդ 8 միլիոն դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 6 միլիոն դրամ: Բյուջեի պակասուրդը կլինի 119.8 մլրդ դրամ: Ըստ նախնական կանխատեսումների` ՀՀ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1 տրիլիոն 782 միլիարդ 4 միլիոն դրամ կամ 4 միլիարդ 374 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլար: