կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 11:00
Աշխարհ

Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2013-ի ռազմական բյուջեն

Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2013-ի ռազմական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել երկրի` 2013 թ. ռազմական բյուջեին: 315 կոնգրեսական կողմ է եղել, 107-ը` դեմ:

 

Օրինագիծն առաջարկում է ռազմական նպատակների համար 633 մլրդ դոլար հատկացնել, այսինքն` 1,7 մլրդ-ով ավելի, քան ավելի վաղ առաջարկել էր նախագահ Օբաման: Ենթադրվում է, որ Սենատը նույնպես հավանություն կտա ռազմական բյուջեին այս շաբաթվա վերջին, որից հետո փաստաթուղթը կուղարկվի նախագահի ստորագրությանը. տեղեկացնում է Associated Press-ը:

 

Նախագահի աշխատակազմը դեմ է եղել բյուջեի ավելի վաղ ներկայացված տարբերակներին: Անհամաձայնությունը հիմնականում վերաբերել է Գուանտանամոյի ռազմակայանին, նախագահի լիազորությունները կրճատելուն եւ այլ հարցերի: Օբաման նույնիսկ սպառնացել էր կիրառել վետոյի իր իրավունքը: Ընդ որում` սպառնալիքը դեռ ուժի մեջ է:

 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` եթե կողմերը փոխհամաձայնության չգան, 2013-ի ռազմական բյուջեն ինքնաբերաբար կկրճատվի 55 մլրդ դոլարով: Տավա սկզբին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ ծրագրում են 2013-ին 5 տոկոսով, այսինքն` մինչեւ 525 մլրդ կրճատել ռազմական ծախսերը: