կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-17 15:20
Առանց Կատեգորիա

Հայ-վրացական հարաբերությունները առաջնահերթություն են Վրաստանի համար. Ալասանիա

Հայ-վրացական հարաբերությունները առաջնահերթություն են Վրաստանի համար. Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայ-վրացական հարաբերությունները համարում է առաջնահերթություն Վրաստանի կառավարության համար եւ ընդգծում դրանց դերը տարածաշրջանային անվտանգության գործում: Այս կարծիքը նա հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Թբիլիսիում անցկացված ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է Apsny.ge-ն:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք, 2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Սեյրան Օհանյանն արդեն առանձնազրույց է ունեցել Իրակլի Ալասանիայի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: