|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ. ըստ IRNA-ի՝ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Իբրահիմ Ռաիսին հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, Իսլամական խորհրդատվական ժողովում Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օտար երկրները անբարյացակամ են տարածաշրջանի և հարևան երկրների նկատմամբ։
«Նրանք ինքնուրույն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները փչացնեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Բարիդրացիական հարաբերությունները, տնտեսական և առևտրային հարաբերություններն ու սահմանամերձ շուկաների աշխուժացումը Իսլամական Հանրապետության ծրագրերից և քաղաքականություններից են, իսկ հարևանների հետ առևտուրը կարող է օգնել զարգացնել տնտեսությունը և հետագա հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է Իրանի նախագահը: