կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 16:25
Քաղաքական

Հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան

Հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան

Այսօր ԱԳՆ-ում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և  և Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդես եկան հայտարարությամբ: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի հրավերով պաշտոնական այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով` խորհրդանշական է, որ Միխեիլ Ջանելիձեն մեկ տարի առաջ իր առաջին պաշտոնական այցը կատարեց Հայաստան: Դրանից հետո բազմաթիվ այցեր ու հանդիպումներ  են եղել Թբիլիսիում, միջազգային համաժողովներում: Նախարարի խոսքով` վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով: Երկու երկրներն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են:

Հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրաշրջանառությանը, էներգետիկ ոլորտին, տարածաշրջանային կայունությանը, երկրների միջև առկա իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր, որոնք 8 տասնյակից ավելի փաստաթղթեր են ներառում:

Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զրույցի ընթացքում խոսվել է հիմնահարցի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի համատեղ ջանքերի մասին: