|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պռոշյանում գյուղապետի ընտրություններ են: 26/2 ընտրատեղամասում քիչ առաջ ընտրելու էր եկել գյուղապետի հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը: Ուշագրավ է, որ նրա` ներս մտնելուն պես հանձնաժողովի անդամներ Անահիտ Հովհաննիսյանը, Վարսենիկ Դանիելյանը եւ Վալենտինա Միքայելյանը սկսեցին ծափահարել (լուսանկարում` նստածները):
Մեր հարցին, թե ինչո՞ւ ծափահարեցիք, հանձնաժողովի անդամները պատասխանեցին` «վայ, դե իմացանք, որ թեկնածուն է, ` կծափահարեինք: Հաջորդ հարցին` արդյո՞ք տեղյակ չեք, որ օրենքը չի արտոնում ծափահարել թեկնածուին, պատասխանեցին, թե ողջույնի արտահայտման մեջ վատ բան չկա:
Հանձնաժողովի քարտուղար Սամվել Հովհաննիսյանին հարցրինք, թե այդ դեպքում ի՞նքը ինչու չծափահարեց, նա էլ պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի ծափահարեմ, բացի այդ` օրենքը արգելում է»: