|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու BlackStar-ի անդամների երկրորդ համերգը Հայաստանում: Այս անգամ մենք կվայելենք ոչ թեերկու, այլ չորս երգիչների ելույթները: Timati-ին և L’One-ին միանալու են Мот-ըև Кристина Си-ն:
Վիվառո ընկերությունը աջակցում է համերգի կազմակերպիչ JetSet ընկերության նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ նույն ընկերության 2015թ. կազմակերպած նախորդ համերգը ճանաչվել է այդ տարվա լավագույն համերգային ծրագիր: Ակնկալիքները նոր համերգից շատ են, հանդիսատեսին սպասվում է բարձր տրամադրություն, աննախադեպը չունեցող շոու ծրագիր և մեծ քանակությամբ ադրենալին:
Տոմսեր կարելի է ձեռք բերել երևանյան բոլոր տոմսարկղերից, ինչպես նաև առցանց տարբերակով: Ավելացնենք, որJetSet ընկերության կազմակերպած ոչ մի համերգ երբեք չի հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ավելին՝ տոմսերը սպառվել են նախօրոք:
Կհանդիպենք BlackStar-ի երգիչների ցնցող համերգին: