|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ամերիկացիներն առաջիկա շաբաթներին դժվարությունների կհանդիպեն Իրանի պատերազմի պայմաններում վառելիքի գների բարձրացման պատճառով, մարտի 18-ին հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Բենզինի գները բարձրացել են, մենք դա գիտենք և հասկանում ենք, որ դա դժվար է մարդկանց համար և անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք ցածր լինեն։ Ես ուզում եմ ասել, որ նախագահը [Դոնալդ Թրամփը] նշել է, և ես լիովին համաձայն եմ, որ սա ժամանակավոր է»,- ասել է նա Միչիգանում հանրահավաքի ժամանակ։
Ըստ նրա՝ այժմյան գների աճն այնքան բարձր չէ, որքան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք որոշակի ժամանակահատվածներում նկատվածները և կապված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ։
«Մենք գիտակցում ենք, որ սա խնդիր է։ Մենք պայքարում ենք դրա դեմ և խոստանում ենք, որ երբ այս հակամարտությունն ավարտվի, երբ այս գործողությունն ավարտվի, մենք կտեսնենք, որ էներգակիրների գներն իրականին մոտ կլինեն»,- հավելել է փոխնախագահը։
Վենսն ընդգծել է, որ վարչակազմի էներգետիկ գերիշխանության ծրագիրը երկիրն ավելի դիմացկուն է դարձրել մարտահրավերների առջև, սակայն ընդունել է, որ ամերիկացիներին դժվար շաբաթներ են սպասվում։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ Իրանի հետ երկարատև հակամարտության մեջ լինելու հարցում։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Միացյալ Նահանգների նախագահը շահագրգռված չէ մեզ ներքաշել երկարատև, ձգձգված հակամարտությունների մեջ, ինչպիսիք մենք ունեցել ենք անցյալում։ Ես ճանաչում եմ նախագահին և հասկանում եմ, թե ինչպես է նա վերաբերվում Ամերիկայի ազգային անվտանգությանը»,- հայտաչաչել է փոխնախագահը։
Նա հիշեցրել է, որ Թրամփը մշտապես դեմ է եղել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը և պատրաստ է դիվանագիտության, բայց նաև ռազմական գործողությունների, եթե անհրաժեշտ լինի։ Սա, ըստ Վենսի, հանգեցրել է մոտ երեք շաբաթ առաջ ընդունված որոշմանը։