|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գուրգեն Ջանիբեկյանի «Պեպիտտո» վավերագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Ջանիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմը կիթառահար Գեւորգ Աղաջանյանի մասին է /որին միշտ կարելի է հանդիպել Հյուսիսային պողոտայում/: Ըստ Ջանիբեկյանի` ֆիլմում ներկայացվում է Գեւորգը, ինչպիսին նա կա, եւ Գեւորգը, ինչպիսին նրան տեսել է ռեժիսորը:
«Ես շատ նրբորեն եմ մոտեցել նրա կերպարին, սակայն չեմ մտել նրա կենցաղի մեջ, փորձել եմ նրա մտքերը, աշխարհայացքը ներկայացնել: Ինքն այնքան ազատ մարդ է, բայց շատ փակ մարդ է, դժվարությամբ է շփվում մարդկանց հետ: Նա գտել է իր կյանքի ռիթմը, նա իր հնչյունն ունի»,- ասում է ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմը շատ փոքր բյուջե ունի եւ այն իր ընկերների օգնությամբ է նկարահանվել:
Ջանիբեկյանի հավաստմամբ` Գեւորգն այնքան էլ հեշտությամբ չի համաձայնել նկարահանվել ֆիլմում. Գեւորգի մայրը նույնպես դեմ է եղել տղայի` ֆիլմում նկարահանվելուն. «Հետո հասկացանք, որ եթե մայրը դեմ չլինի, հեշտ կլինի Գեւորգին համոզել, եւ սկսեցինք համոզել մորը. բարեբախտաբար, ստացվեց»: