|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կրակել են Հյուսիսային պողոտայի Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների խանութի դռան ապակու վրա՝ հայտնում է Shamshyan.com-ը:
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության երկու աշխատակիցներ Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։
Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն, որով էլ կրակել է Chronograph Armenia խանութի դռան ապակու վրա։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։