|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Թուրքիայի ոստիկանությունը երկրի 5 նահանգում` 17 հասցեում, որտեղ բնակվում են «վերջերս տեղի ունեցած անկարգությունների սադրիչներ», ձերբակալություններ է կատարել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հատուկ գործողություններն իրականացվել են Իզմիրում, Անկարայում, Ստամբուլում, Մանիսում եւ Բաթմանում: Ձերբակալվածների թվում ձախ ծայրահեղական խմբավորումների անդամներ են: Ձերբակալման հիմք են դարձել արտաքին դիտարկման տեսախցիկների նյութերը:
Իշխանությունների համոզմամբ` ստամբուլյան Գեզի այգու շուրջ իրադարձությունները վերաճել են համահանրապետական հակակառավարական բողոքների հենց ծայրահեղական սադրիչների գործողությունների արդյունքում: