|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո շարունակվում են ուսուցիչների ձերբակալությունները:
Ըստ Demokrathaber-ի՝ Ադանայի ոստիկանատան հրահանգով` հակագյուլենական գործողություններ են տեղի ունեցել Ադանայում, Այնթապում, Անկարայում և Դենիզլիում: 25 հասցեներով իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 21 ուսուցիչ, որոնցից մի քանիսը մեղադրվում են «ByLock» հեռախոսային ծրագրից օգտվելու մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հավելյալ նշենք, որ ըստ թուրքական կայքի, ByLock հեռախոսային հատուկ ծրագիրը տարածված է գյուլենականների շրջանում: Գերապահով ծրագիրն օգտագործվում է միմյանց լուրեր հաղորդելիս: