Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր սկսվելու է ձերբակալությունների նոր գործընթաց։Մեր տեղեկություններով՝ 3 հոգու արդեն ձերբակալել են, ավելի ուշ տվյալների ստույգ կիմանանք», - «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց մեղադրանք այս պահի դրությամբ չի ներկայացվել։
«Իմ տվյալներով, հնարավոր է երեկոյան՝ 18։00-ից հետո, ազատ արձակեն մի քանիսին, բայց մենք ունենք փորձ, որ մարդուն փաստացի ազատ արձակելու որոշում են կայացնում, բայց դուրս չթողնելով կրկին ձերբակալելու որոշում են կայացնում ու տանում կալանքի»,- ասաց փաստաբանը։
Հունիսի 12-ին ՝ ձերբակալված առաջին անձանց ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր՝ 1800-ից 20։00 ընկած ժամանակահատվածում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ձերբակալված անձանց պահում են Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյանի և Եղվարդի ՁՄՊ-ներում։ Ընդ որում՝ մարզերի ՁՊՎ-ներ տեղափոխվել էին կարմիր ու սեւ բերետավորների կողմից առավել շատ բռնության ենթարկվածները՝ նպատակով ունենալով նրանց պահել «աչքից հեռու» եւ միայն պատգամավորների այցերից հետո ձերբակալվածներից երկուսի համար կանչել են շտապօգնություն ու տեղափոխել բուժհաստատություն։