|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, նշվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ:
Աբուլֆաս Գարաևը 1994 թվականից հանդիսանում է Ադրբեջանի կառավարության անդամ և ղեկավարում է տարբեր նախարարություններ: Մայիսի սկզբին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում հատուկ գործողություն իրականացրեց, որի արդյունքում ձերբակալվեցին նախարարի տեղակալ Ռաֆիգ Բայրամովը և Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Զաքիր Սուլթանովը:
Ավելի ուշ, երկու պաշտոնյաները ձերբակալվեցին չորս ամիս ժամկետով ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնի չարաշահման) և 179-րդ (յուրացման) հատկանիշներով: