|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Այսօր տեղի ունեցավ Հարություն Հարությունյանի «Վերջին ջահելությունը» գրքի շնորհանդեսը:
Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը ներառում է Հարությունյանի` վերջին շրջանում գրված ստեղծագործությունները: Գրքի խմբագիրն է Ռոլանդ Շառոյանը, այն հրատարակել է «Լուսակն» հրատարակչությունը:
Ռոլանդ Շառոյանը համարում է, որ ամեն դեպքում չէ, որ պետք է բառերին ազատություն տաս, թեեւ բառերի հոսքը սանձելը շատ դժվար է: Ըստ նրա` Հարությունյանն ուղղակի նկարել է բառերով:
«Նա շատ վարպետորեն կարողանում է փոխակերպել բառը, կայացնել երկխոսությունների մեջ եւ ստեղծել մեր ժամանակների մարդու կերպարը: Հարությունը գեղեցիկ չէ գրում, այլ` սիրուն եւ բառերի գեղեցկագրությամբ չի զբաղվում, այլ պարզապես այդ բառերին տալիս է շատ անուշ տեսք»,-ասաց Շառոյանը:
Մանրամասները` տեսանյութում: