Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական РИА Новости գործակալության լրագրողներն ուղևորվել են սիրիական Աֆրին` պարզելու` ինչպես են ապրում պատերազմի պայմաններում հայտնված խաղաղ բնակիչները: Լրագրողները ուղևորվել են Ջենդերես քաղաք:
«Պատկերացնո՞ւմ ես, նրանք կոչել են այս ռազմական գործողությունը «Ձիթենու ճյուղ»: Նրանք ուղղակի ձեռք են առնում մեզ: Ահա ձիթենիները, դա խաղաղության խորհրդանիշն է, և դրանք մեր ծառերն են: Որպես գաղտնիք` ասեմ, թե ինչպես ենք կոչում մեր գործողությունը նրանց դեմ՝ «Աղվեսների որս»: Ներկայումս սահմանին իսկական որս է ընթանում»,- պատմել է բնակիչներից մեկը:
Սիրիական Աֆրին շրջանի Ջենդերես փոքրիկ քաղաքի բնակիչները պատմում են, որ հրթիռակոծությունները սկսվում են հիմնականում ցերեկը՝ ժամը 15։00-17։00-ն և երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 5:00-ը: Հին քաղաքի տները գրեթե լրիվ փլուզվել են:
Մոտակայքում կա գյուղ, որտեղ ապաստանել են քաղաքի փախստականները: Գյուղի ավագ Խալթան Հասան Վասուկի խոսքով՝ մարդիկ ապրում են տեղի քարանձավներում: Հումանիտար իրավիճակն այստեղ աղետալի է, չի բավականացնում մթերքը և խմելու ջուրը: Բնակիչների հիմնական սնունդը ձիթենու յուղն է:
Աֆրինի միակ հիվանդանոցում բժիշկներն աշխատում են առանց հանգստյան օրերի, շատերն իրենց տները տվել են բնակիչներին, իսկ իրենք ապրում են հիվանդանոցում:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Էրդողանի վրա, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի»,- ասել է լրագրողներին Վասուկը:
«Հորեղբա'յր, նրանք կգան մեր տներ ու բոլորիս կսպանե՞ն: Ի՞նչ է լինելու մեզ հետ: Իսկ եթե ռումբն ընկնի այս տան վրա, մենք բոլորս կմահանա՞նք»,- հարցնում է 8-ամյա Վիանը:
«Ոչ ոք չի մահանա, լեռներում գտնվող մեր տղաները չեն թողնի, որ մեզ նեղացնեն: Ավելի լավ է պարիր այս հորեղբոր հետ, նա չի վախենում և հաճույքով կսովորեցնի քեզ պարել, ինչպես պարում են երեխաները Ռուսաստանում»,- ասում է կանանցից մեկը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հունվարի 20-ին քրդերի դեմ ռազմական գործողություն է սկսել սիրիական Աֆրինում:
Մանրամասն` այստեղ: