Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը, մասնավորապես, ասել է. "Ճգնաժամի ավերիչ ալիքը հետեւում թողնելով՝ կարող ենք վստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձեւավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն եւ կայուն ֆինանսատնտեսական համակարգ: Ճգնաժամից քաղած դասերի շնորհիվ հետագայում խուսափելու ենք այն մարտահրավերներից, որոնք ծնկի բերեցին անհամեմատ ավելի բարեկեցիկ ու հարուստ երկրների տնտեսությունները:
Ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն իսկ փոխել ու դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը: Աշխարհն այլեւս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչեւ 2008 թվականի աշունը, այլեւս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք: Կարծում եմ` այս մասին մենք դեռ առիթ կունենանք հանգամանորեն խոսելու",- ասել Սերժ Սարգսյանը: