|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ուոլթեր Ջոնսը սպառնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իմպիչմենտով, եթե նա շարունակի պնդել, որ ռազմական գործողություն է հարկավոր անցկացնել Սիրիայում. տեղեկացնում է Интерфакс-ը:
Երեկ կոնգրեսականը հայտարարել է, որ «եթե գոնե մեկ ամերիկյան զորախումբ ուղարկվի Սիրիա, Կոնգրես կմտցվի նախագահի իմպիչմենտի հարցը»: Իսկ անցյալ շաբաթ Ջոնսը բանաձեւի նախագիծ է ներկայացրել իր գործընկերներին, ըստ որի` նախագահը առանց Կոնգրեսի համաձայնության չի կարող Սիրիայում ռազմական գործողություն սկսելու որոշում կայացնել:
Ջոնսը մշտապես քննադատել է ԱՄՆ ռազմական գործողությունները նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում: