|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կու-կլուքս-կլան ռասիստական կազմակերպությունը, որի գործունեությունը բազմիցս կասեցվել է ԱՄՆ-ում, պաշտոնական թույլտվություն է ստացել` Փենսիլվանիա նահանգի Գետիսբերգ քաղաքում իր կողմնակիցների հավաք անցկացնելու: Հավաքի կազմակերպիչ Ռիչարդ Պրեստոնը հայտարարել է, որ «դա լինելու է բողոքի ակցիա ընդդեմ Բարաք Օբամայի, ով զբաղեցնում է նախագահի պաշտոնը` խախտելով Սահմանադրությունը», նաեւ` ընդդեմ միգրանտների:
Նա հավելել է, որ Օբաման չի ապացուցել, որ ծնվել է ԱՄՆ-ում, հետեւաբար` չէր կարող նախագահ ընտրվել: Բացի այդ, ըստ Պրեստոնի, ԱՄՆ-ը պետք է դադարի համաշխարհային ժանդարմ լինելուց, քանի որ սեփական երկրում կարգուկանոն հաստատել չի կարողանում:
Հավաքն անցկացվելու է շաբաթ օրը: Թույլտվությունը տվել է Գետիսբերգի ազգային ռազմական այգու կառավարիչը` վկայակոչելով խոսքի եւ հավաքների ազատության իրավունքը: Սակայն այդ որոշումը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել, եւ այդ օրը չեն բացառվում բախումներ: