Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է 23 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանությունը. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«1988 թվականին եռօրյա ցեղասպանության ընթացքում բազմաթիվ հայեր զոհվեցին, հրկիզվեցին, տանջամահ արվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավոր էին: Կանանց եւ աղջիկներին գազանաբար բռնաբարում էին: Հազարավոր էթիկ հայեր փախստական դարձան`թողնելով իրենց տունը, ունեցվածքը, աշխատանքը»,- ասել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների 23-րդ տարելիցի կապակցությամբ համայն հայությունն ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր է կազմակերպել եւ ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը: