կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 14:40
Քաղաքական

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. փոխնախարարը՝ զենքի ստացման ժամկետների մասին

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. փոխնախարարը՝ զենքի ստացման ժամկետների մասին

Խորհրդարանում ավարտվեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վերաբերյալ քննարկումը:

Հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը այնքան էլ պատրաստակամ չէր պատասխանել լրագրողների հարցերին: Նրան բարկացրեց դիտարկումը, որ Հայաստանն իր օդային տարածքը զիջում է Ռուսաստանին, որն իր քայլերով միայն ապացուցել է, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ չունի: «Իրականության հետ կապ չունի, դուք համաձայնագիրը չեք կարդացել, երկու օր է` համաձայնագիրը քննարկվում է, ու դուք նորից այդ հարցերն եք տալիս»,- ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ Ռուսաստանն իր պայմանավարվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, Նազարյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ պատասխանի ակնկալիք ունեք, բայց ես մեկ անգամ ևս մեր հանրությանը վստահեցնում եմ, որ այս համաձայնագրով մենք ձեռք ենք բերում լրացուցիչ ռեսուրս հակաօդային պաշտպանության կազմակերպման գործում»:

200 մլն դոլար վարկի դիմաց ռուսական զենքի ստացման ժամկետների մասին հարցին փոխնախարարը չէր ցանկանում պատասխանել: Նա ընդամենը ասաց` սահմանված ժամկետներում, ապա հավելեց. «Պետք չէ, որ դուք իմանաք, որ դուք իմանաք Ադրբեջանն էլ կիմանա»: