կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 18:25
Առանց Կատեգորիա

Ես կմեռնեի նրա ձեռքերի մեջ

Ես կմեռնեի նրա ձեռքերի մեջ

Հատված` Քոլին Հուկի  «Վագրի որոնումները» գրքից

 

 

Գոյություն ունի համբույրի մի քանի տեսակ: Դրանցից մեկը` հրաժեշտի համբույրն է, այնպես, ինչպես Ռետը համբուրեց Սկարլետին եւ մեկնեց պատերազմ: Կա համբույր, որը ասում է` ես չեմ կարող քեզ հետ լինել, բայց ուզում եմ... Գոյություն ունի առաջին համբույր, որը քնքուշ է, անվճռական, ջերմ եւ խոցելի: Եվ, վերջապես, գոյություն ունի սեփականության համբույր, այնպիսին, ինչպես Ռենը ինձ համբուրեց հենց հիմա:

 

Այն ավելին է, քան կիրքը, ցանկությունը: Նրա համբույրը լի էր տենչանքով, կարիքով եւ սիրով, ինչպես համբույրի մյուս տեսակները: Դրա մեջ կան խոստումներ, հույսեր, որոնք քաղցր են, քնքուշ, նաեւ` վտանգավոր եւ հետաքրքիր:  Նա ինձ այնպես էր «ճանկել», ինչպես վագրը` իր որսին: Այլեւս ելք չկար: Թեեւ ես դա չէի ցանկանում: Ես կմեռնեի նրա ձեռքերի մեջ: Ես նրան էի պատկանում: Եվ նա ամեն ինչ արեց, որ ես դա հասկանամ: Սիրտս պոռթկաց` ինչպես հազարավոր ծաղիկներ: Ես վստահ էի, որ երբեւէ ինձ ավելի լավ չեմ զգա, քան այն պահերին, երբ միասին ենք:

 

 Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ