կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 12:16
Սպորտ

Կոնֆեդերացիաների գավաթ. Իսպանիա-Թայիթի` 10:0

Կոնֆեդերացիաների գավաթ. Իսպանիա-Թայիթի` 10:0

Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի շրջանակներում Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան հանդիպել էր Թայիթիի հետ:

 

Հանդիպման հաշիվը գրեթե բասկետբոլային էր` 10:0: Թայիթին  իր պատմության մեջ երկրորդ անգամ է նման հաշվով պարտվում:

 

Իրականում կարող էր գրանցվել ավելի մեծ հաշիվ, եթե Ֆերնանդո Տորեսը չվրիպեր 11 մետրանոց նշակետից:

 

Գոլերը` Ֆերնանդո Տորես- 5, 33, 57, 79, Դավիդ Սիլվա- 31, 89, Դավիդ Վիլյա- 39, 49, 64, Խուան Մատա- 66

 

«B» խմբի միանձնյա առաջատարը Իսպանիան է: