|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բրազիլիայում շարունակվում են Կոնֆեդերացիաների գավաթի խաղերը: Կիսաեզրափակիչում Բրազիլիայի ազգային հավաքականը հանդիպել էր Ուրուգվայի ազգային ընտրանու հետ:
Խաղի 12-րդ րոպեին ուրուգվայցիները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հարձակվող Դիեգո Ֆորլանը չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը:
41-րդ րոպեին բրազիլացներից աչքի ընկավ Ֆրեդը` 1:0:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդիսոն Կավանին կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն 86-րդ րոպեին Պաուլինիոյին հաջողվում է խփել բրազիլացիների հաղթական գնդակը:
Այսպիսով` 2:1, Բրազիլիան եզրափակիչում է. կհանդիպի Իտալիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ: