Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կոնֆեդերացիաների gավաթի խմբային փուլի շրջանակներում Իտալիան իր ուժերը չափեց Ճապոնիայի ընտրանու հետ:
Հանդիպման 23' Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղաց. մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կեյսուկե Հոնդան:
Մի քանի րոպե անց Սինձի Կագավան կրկնապատկեց ճապոնացիների առավելությունը:
Այնուամենայնիվ, Եվրոպայի գործող փոխչեմպիոնները ընդմիջման գնալուց առաջ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Դանիելե դե Ռոսին:
Հանդիպման 51-րդ րոպեին բախտը ժպտաց իտալացիներին. ճապոնացի Ացուտո Ուչիդան ինքնագոլի հեղինակ դարձավ:
Ընդամենը մեկ րոպե անց Ճապոնիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ հրաշալի իրացրեց «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին:
69-րդ րոպեին Սինձի Օկաձակին հավասարեցրեց հաշիվը:
87-րդ րոպեին «Յուվենտուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն կարողացավ հաղթանակ պարգևել Իտալիային:
Այսպիսով` դժվարի խաղում Իտալիան առավելության է հասնում Ճապոնիայի նկատմամբ` 4:3:
Իտալիան այս տուրից հետո ունի 6 միավոր: