կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 14:54
Սպորտ

Կոնֆեդերացիաների Գավաթ. ֆավորիտները հաղթանակով են մեկնարկել

Կոնֆեդերացիաների Գավաթ. ֆավորիտները հաղթանակով են մեկնարկել

Հունիսի 15-ին Բրազիլիայում մեկնարկել են  Կոնֆեդերացիաների Գավաթի խաղերը: Առաջնությունն անց է կացվում Բրազիլիայի վեց մարզադաշտում:

 

Առաջնությանը մասնակցում են երկու խմբեր «A» և «B». «A» խմբում ընդգրկված են Բրազիլիան, Ճապոնիան, Իտալիան և Մեքսիկան, իսկ «B» խմբում` Իսպանիան, Ուրուգվայը, Նիգերիան և Թայիթին:

 

Մեկանրկային հանդիպումը «Ազգային մարզադաշտ»-ում էր, որտեղ իրենց ուժերը չափեցին Բրազիլիան և Ճապոնիան: Հանդիպումն ավարտվեց տանտերերի օգտին` 3:0:  Հանդիպման 3' գոլի հեղինակ դարձավ Նեյմարը, այնուհետեւ Պաուլինիոն, իսկ խաղի վերջակետը` 90+3-րդ րոպեին, դրեց Ժոն:

 

 

 

Գավաթի խաղարկության մեկնարկային երկրորդ օրը  Իտալիան հանդիպել էր Մեքսիկայի, իսկ Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան` Ուրուգվայի հետ:

 

Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիան խաղային բացահայտ առավելություն ուներ: Խաղի 27-րդ րոպեին մեքսիկացիների դարպասը գրավեց Անդրեա Պիրլոն, ով հավաքականի կազմում անցկացում էր իր 100-րդ հանդիպումը:

 

 

Մեքսիկացիներից պահանջվեց ընդամենը 7 րոպե`  հանդիպման հաշիվը հավասարեցնելու համար: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Խավիեր Էրնանդեսը:

 

Խաղի 78' Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարողացավ հաղթանակ պարգևել թիմին: Հեղինակած գոլից անմիջապես հետո Մարիոն դեղին քարտ ստացավ` մարզաշապիկը հանելու համար:

 

 

«B» խմբում ըդգրկված Իսպանիան հանդիպեց Ուրուգվայի հավաքականի հետ: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը առաջին խաղում առավելության հասավ մրցակցի նկատմամբ` 2:1:

 

 

 Հանդիպման  20-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն բացեց հաշիվը, իսկ  32-րդ րոպեին Սոլդադոն կրկնապատկեց այն: Խաղի վերջնամասում «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը գեղեցիկ գոլով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ուրուգվայցիներին չհաջողվեց անել ավելին: