կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-21 18:36
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Ստախանով

 

Վարդան Այվազյանը հաստատել է իր կենսագրության՝ կարմիր դիպլոնով գռուզչիկ աշխատելու հատվածը: Նա նաև վստահեցրել է, որ աշխատանքում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար միշտ արժանացել է վերադասի գովեստին ու աստիճան առ աստիճան պաշտոնի բարձրացումներ ստացել՝ մինչև նախարար: Հիրավի նախանձելի կենսագրություն, միայն թե չգիտենք՝  վերնագրում ըՍտախանով կարդանք, թե՞ Սըտախանով:

 

Արա՛ա՛ա՛

Ասում են՝ Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է Արտաշես Գեղամյանի վրա՝ վերջինիս «Դժվարին ճանապարհ դեպի Ստամբուլ» հոդվածի կապակցությամբ: «Չհասկացա,- ասել է,- էդ ո՞նց էր` ես ու Էդիկը փակ սահմանով գնացինք, իսկ դու դժվարանում ես մեր տրորած արահետով գնալ»:

 

Իշխանը մտածում ա

«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին և խնդրել ԱԺ-ում ներկայացված զեկույցի լավ-լավ տեղերը տանել ուղիղ դատախազություն: Բայց, մյուս կողմից էլ, վարչապետի մակարդակով Իշխան Զաքարյանին ասվել է, որ ցանկության դեպքում նրա զեկույցում կարելի է գտնել քաղաքական մոմենտներ, որոնք անհարիր են ՎՊ զեկույցին: Ու հիմա Իշխանը մտածում է...

 

Նիկոլը՝ Իշխան Զաքարյանի առանձնատան մասին

-Էդ օսկի պատիրը վուր շինել իս, փուղն ո՞վ ի տվիլ, տո...

 

Ակտուալ անեծք

Անունովդ ընենց օֆշոր գրանցեն, որ ես իմանամ...

 

Լիսկայից հետո

Երկու մարզպետ իրար կից,

Հարևաններ՝ մարզակից,

Դեռ թախծում են ու խորհում՝

Լիսկան գնաց իր խելքի՞ց:

 

Էդիկ Անդրեասյան