|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը գրում է.
«Մայր Աթոռում «օդափոխվող» փոխտնօրեն եղբոր մասին Կարեն Դուրգարյանի խոսքը հիշեցրեց 2018-ին իշխանության եկած հեղափոխական պրոլետարիատի հարձակումները Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա:
Բանը հասավ նրան, որ 2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 2024-ին հրավեր ստացավ ու նշանակվեց New York City Opera-ի գործադիր տնօրեն: Երևանի օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի արդյունավետ գործունեության մասին տեղյակ եմ,որովհետև այդ ընթացքում աշխատել եմ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում:
Օպերային թատրոնը ներկայում ղեկավարող, ինչքան հասկանում եմ՝ իշխանության սրտի տնօրեն Կարեն Դուրգարյանի գործունեության մասին ոչինչ ասել չեմ կարող: Պատերազմից հետո ես ու համերգային դահլիճներն անհամատեղելի ենք, չեմ հետևել: Մայր տաճարի խոյակին «օդափոխվող» Օպերային թատրոնի փոխտնօրեն եղբորով հպարտացող տնօրենին լսելուց հետո կարող եմ միայն հետևություններ անել:
Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»: