|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ճի՞շտ է, որ Մեծամորում գտնվող Սպայկայի սառնարանում դեռ պահվում են զոհերի մարմիններ՝ հարցին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ Մեծամորում պահվում են դիակներ, բայց դա Սպայկայի սառնարանը չէ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Այո, Մեծամորում մենք ունենք դիահերձարան, դիակները պահպանվում են այնտեղ: Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար: Այո, այնտեղ պահպանվում են»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը չգիտի, թե կոնկրետ Մեծամորում քանի դի կա, բայց ասաց, որ ԴՆԹ-ի հետ կապված սարքերի խնդիր չի եղել:
«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք չեն փորձաքննվել։ Բայց կան մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանց փորձաքննությունն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է։ Մասունքների փոքր թիվ կունենանք, որոնցից չեն կարողանա ԴՆԹ վերցնել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել։ Այդ փորձանմուշները մոտ 210-ն են»,-ասաց նա։
Նախարարը դժվարացավ ասել՝ ի՞նչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը։
Մանրամասն՝ տեսանյութում․