|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» եւ «Nout.am» ընկերությունները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած նիստում կայացված որոշմամբ տուգանվել են սպառողներին մոլորեցնելու համար. տեղեկացնում է ՀՀՏՄՊՊՀ մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունը:
Հանձնաժողովը մի շարք քաղաքացիներից դժգոհություն է ստացել այն մասին, որ «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերությունները ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում:
Մասնավորապես` «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ` տեղում, միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Նույն կերպ` «Այ թի մաստեր» ընկերությունը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է:
Ընկերությունները նախազգուշացվել են զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը: