Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անբարոյականության հերթական մաստեր կլասն է անցկացրել կայքերից մեկի եթերում՝ Հրայր Թովմասյանի հասցեին ասել է բաներ, որ բոլոր առումներով արժանի են ամենախիստ դատապարտման և պատժի։ Բայց առաջարկում եմ մի պահ փորձենք շրջանցել այդ մոտեցման բարոյական և իրավական կողմերն ու փորձենք հասկանալ, թե ինչով է իրականում զբաղված պատգամավորը։
Իհարկե բոլորս հասկանում ենք, որ իշխանությունների թիրախում այսօր Հրայր Թովմասյանն է։ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցությունը և դրա խորհրդարանական ֆրակցիան ամեն կերպ փորձեցին հասնել ՍԴ նախագահի հրաժարականին։ Է՛լ դատարանների շրջափակում, է՛լ ԱԺ միջամտություն, է՛լ Թովմասյանի մտերիմների ձերբակալություններ, է՛լ նրա ծնողի ու դստրերի հարցաքննություն… ոչինչ չաշխատեց, եթե չասենք, որ հակառակ ազդեցությունն ունեցավ։ Ու այդ պահին Արման Բաբաջանյանը որոշեց, որ եկել է իր աստեղային ժամը։
Հիմա նա փորձում է ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, զուգահեռ նաև ողջ հանրությանը, որ ինքը մենակ շատ ավելի արդյունավետ է, քան իշխանական ողջ թիմը։ Եթե ուշադիր նայենք Բաբաջանյանի քայլերին, կտեսնենք, որ խորքում հենց քայլիստներին վարկաբեկելն ու անպիտան ներկայացնելն է։ Բայց ավելի խորքում պատգամավորի գործողությունների թիրախում հենց ինքը՝ Փաշինյանն է։ Մի քանի օր առաջ գրել եմ դրա մասին, մեկնաբանություններում կդնեմ այդ գրառման հղումը։
Արման Բաբաջանյանը չի ցանկանում լինել սուլթանի ամենասիրելի կինը։ Արման Բաբաջանյանը ցանկանում է ինքը սուլթան լինել։ Եվ այն բանից հետո, երբ կապացուցիի իր «արդյունավետությունը», ապացուցի Ատելության կուսակցության անպիտան լինելը, նա կզրկի Փաշինյանին քաղաքական հենարանից։ Շարունակությունը, ինչպես ասվում է, տեխնիկայի հարց է։
Հետևաբար, ի՞նչ անի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, երբ Բաբաջանյանն անցնում է բոլոր սահմաններն ու համեմատում իրեն Նաիրի Հունանյանի հետ։ Իհարկե, առաջին բանը, որ կմտածի ցանկացած իրավագիտակից մարդ՝ դատի տալն է։ Շատերը անգամ դեմ չէին լինի, եթե մի լավ ապտակ հասցվեր Բաբաջանյանին, որպեսզի մնացածին էլ լավ դաս լինի։ Բայց խնդրանքս ու հորդորս է Հրայր Թովմասյանին, չանել ՈՉԻՆՉ։ Մանավանդ, որ Բաբաջանյանը հաստատ այն գործիչը չէ, ով արժանի է նման ուշադրության։ Բացի դա, այս օրերին Բաբաջանյանն այնպիսի պիտակներ է հավաքում իր վրա, որ ամբողջ կյանքում այլևս չի կարող ազատվել դրանցից»,-նշել է նա։