Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ հայտնելով, որ մրցակից՝ Nout.am ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ. այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստի ժամանակ, քննելով այս դիմումը, հայտնեց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Մասնավորապես' Nout.am-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ. «Հիմա դուք երևի կմտածեք` խեղճ մարդ, բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,- իր գրառումը եզրափակել է Nout.am-ը:
«Մեր հանձնաժողովի գործունեության համար շատ կարեւոր նշանակություն ունի, թե տնտեսվարողներն ինչպիսի գովազդային քաղաքականություն են իրականացնում, ինչպիսի տեղեկատվություն են ներկայացնում սպառողներին»,- նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովը եզրակացրեց, որ Nout.am-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար` տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:
Լուսանկարը` ընկերության ֆեյսբուքյան էջից