|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա:
«Մաստեր պլանն» իր մեջ ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր:
Զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքները, ամբողջականացնել Վանաձորի «մաստեր պլանը»՝ հստակ հաշվարկներով ու ներդրումային ծրագրերով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ներդրողներին: