|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի միջեւ:
Ըստ «Գազպրոմի» կայքի` կողմերը քննարկել են գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցեր, ներառյալ` Հայաստանում էներգետիկ նախագծերում: Նաեւ խոսվել է Հայաստանի սպառողների համար ռուսաստանյան գազի գների մասին:
Կայքը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ «Հայռուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչեւ 100 տոկոս մեծացնելու հարցը: Ներկայումս «Գազպրոմի» ձեռքում է բաժնետոմսերի 80 տոկոսը: