|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանյան «Գազպրոմը», օգտվելով այն հանգամանքից, որ Լիբիայում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով նվազել է գազի մատակարարումը Իտալիա, այդ երկրին սկսել է օրական 48 մլն խմ գազ մատակարարել` նախկին 30-ի փոխարեն:
Փաստորեն, ռուսաստանյան ընկերությունն անմիջապես կողմնորոշվել է ճգնաժամային իրադրությունում եւ ռազմավարական հակառակորդին դուրս մղել հեռանկարային շուկայից:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, ավստրիական OMV ընկերությունը նույնպես փորձում է հարմարվել ստեղծված իրավիճակին եւ դիտարկում է «Գազպրոմից» գնվող գազի ծավալները մեծացնելու հնարավորությունը: