|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունը արդեն վաճառքի մասին սկզբունքային որոշում է կայացրել։
Գործարքը նախատեսվում է ավարտել 2017թ.։ Ընդ որում՝ աղբյուրները հաստատել են, որ այդ ակտիվը մեծաթիվ պոտենցիալ հավակնորդներ ունի։
Gascade գազատրանսպորտային ցանցը ներառում է 2400 կմ գազատար և 9 կոմպրեսորային կայան։ Տարանցման ծավալը կազմում է 40 մլրդ խմ։
«Գազպրոմն» այդ ակտիվը ստեղծել է գերմանական BASF/Wintershall գործընկերոջ հետ համատեղ՝ վերջին երկու տասնամյակում։