Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ:
«ԱՄՆ Պետդեպարտամենտը զգալիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը: Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելու Երևանը, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնելու վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ։
Ամերիկացիները ծրագրում են լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները։ ԱՄՆ Պետդեպարտամենտին կից «ժողովրդավարացնող» ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ընդլայնել վերապատրաստման դասընթացները Հայաստանի առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչների համար և ապահովել դրանցում օտարերկրյա խորհրդականների լայն ներկայությունը՝ Հայաստանի կառավարության աշխատանքը Արևմուտքի շահերին համապատասխանեցնելու համար։ Խնդիր է դրվել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները և նյութեր տարածել արտագնա աշխատանքի եկած ՀՀ քաղաքացիների նկատմամբ «ոտնձգությունների» մասին մեր երկրում։
ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք ապահովում են Հայաստանի շահերը ԵԱՏՄ-ի ամենամոտ գործընկերների հետ, որոնք և ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ։