կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 02:00
Տնտեսական

"Գազպրոմը" լոբբինգի կարիք չունի

"Գազպրոմը" լոբբինգի կարիք չունի

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակը գազամատակարարման համակարգի արդի վիճակի եւ ՀՀ Սահմանադրությանը գործող համակարգի տնտեսական, սոցիալական ու իրավական համապատասխանության ուսումնասիրությունն է. այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագիտական խմբի համակարգող Աշոտ Եզիազարյանը:

 

Անդրադառնալով վերջերս հնչող այն հայտարարություններին, թե ՀՅԴ այս նախաձեռնությունը ֆարս է եւ կարելի է «Գազպրոմի» լոբբինգ համարել Աշոտ Եզիազարյանն ասաց. «Գազպրոմը» լոբբիստական գործունեության կարիք չունի: Պետք չէ կուրծք ծեծել՝ հայ-ռուսական բարեկամության մասին խոսելով։ Այս հանձնաժողովի ստեղծմամբ «Գազպրոմի» շահերը Հայաստանում հաստատ չեն վտանգվում»:

 

Փորձագետը տեղեկացրեց նաեւ, որ հարցի առնչությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ, որոնք տեղի կունենան մարտի 30-ին: