Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Terre d`Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն Ռիչարդ Ֆինդիկյանի, Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի և Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ Մարսելում կազմակերպում են «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումների շարքը: Մեկշաբաթյա բոլոր միջոցառումները կհեռարձակվեն Մարսելի հայկական «ARARAT TV»-ի ուղիղ եթերով:
Հունիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը այցելեցին բացվելիք Անրի Վերնոյի հրապարակ: Հյուրերի թվում էին Մարսելի փոխքաղաքապետեր Ռոլան Բլումը, Դանիել Հերմանը և Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը և այլք:
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, մեկնարկեց նաև լիբանանահայ Մովսես Հերկելյանի եւ հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչեւ հունիսի 23-ը, եւ նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման աշխատանքներին:
Իսկ «Միստրալ» սրահում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ժակի Ներսեսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը և Հայաստանից ժամանած պատվիրակությունը: