Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Չանաքքալեի ճակատամարտի 101-ամյակի կապակցությամբ ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր «1915» անունը կրող կամրջի կառուցման ծրագրերի մասին:
AA-ն տեղեկացնում է, որ կամրջի շինարարության տեղանքն ուսումնասիրելու համար Ճապոնիայից մասնագետներ են ժամանել Թուրքիա:
Ըստ կայքի՝ «Չանաքքալե 1915»-ը կլինի աշխարհի ամենաերկար կամուրջը: Շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա մարտի 18-ին՝ Չանաքքալեի պատերազմի 102-ամյակին:
Նշենք, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ «1915-ի կամուրջ» անունով կառույցի շինարարությունը կավարտվի 2023 թվականին՝ ի հիշատակ «թշնամու դեմ կանգնած» Չանաքքալեի:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա ստվեր գցելու նպատակով Չանաքքալեի միջոցառումները տեղափոխել էին ապրիլի 24-ին, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նույն միջոցառումները տեղի են ունեցել ավանդաբար նշվող օրը` մարտի 18-ին: