կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-12 12:40
Սպորտ

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մելքումյանը Բաքվում հաղթանակով են մեկնարկել

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մելքումյանը Բաքվում հաղթանակով են մեկնարկել

Բաքվում մեկնարկած` աշխարհի տղամարդկանց գավաթի խաղարկությունում երեկ կայացել են 1-ին մրցափուլի 1-ին տուրի հանդիպումները:  Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը մեկնարկել են հաղթանակով:

Ստորև ներկայացնում ենք հայ շախմատիստների արդյունքները՝

Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453) 1 – 0
Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631) – Գաբրիել Սարգսյան (2673) 1/2
Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670) – Հրանտ Մելքումյան (2633) 0 – 1
Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719) 1/2

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2738) – Սամուել Սևյան (ԱՄՆ, 2556) 1/2
Վարուժան Հակոբյան (ԱՄՆ, 2635) – Վիկտոր Լազնիչկա (Չեխիա, 2676) 1/2

Այսօր կկայանան 1-ին մրցափուլի պատասխան հանդիպումները:

Աղբյուր` Chessfed.am