|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 16-ին Ազատության հրապարակում հանահավաք էին նախաձեռնել Արցախյան պատերազմին մասնակից ազատամարտիկները: Նրանք դժգոհում էին ստեղծված բարոյահոգեբանական վիճակից, մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության դժվարություններից եւ, իհարկե, սոցիալական պայմաններից: Ազատամարտիկները կառավարությունից պահանջում են իրենց սոցիալական վիճակի բարելավում:
«Մի' խանգարեք մարդկանց մարդավարի ապրել: Եթե չեք կարողանում մեզ պահել, դուք հեռացեք, մենք գանք ձեզ պահենք»,- դիմելով իշխանություներին՝ ելույթում հայտարարեց հանրահավաքի նախաձեռնող Վոլոդյա Ավետիսյանը:
Ազատամարտիկները նշեցին, որ անհայտ անձինք հանրահավաքից առաջ սպառնացել են, որ հավաքի չգնան, սակայն իրենք տեղի չեն տվել ճնշումներին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |