|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շուրջ 50 ազատամարտիկներ, ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի, այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի դիմաց: Ազատամարտիկները վստահ են, որ Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, եւ պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը:
Ըստ ազատամարտիկների` հիմա հերոսներ են կոչվում նրանք, ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում-նկարվում:
Ավետիսյանի փաստաբանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ավետիսյանը հրաժարվելու է համաներումից, հայտնեց, որ նման խոսակցություն իր պաշտպանյալի հետ ինքը չի ունեցել: Երբ մեկնարկել է դատական նիստը, հայտարարվել է, որ այն ընթանալու է դռնփակ կարգով, սակայն ազատամարտիկները,«Դուք ով եք, որ դատում եք հերոսին» ասելով, ներս են մտել եւ պահանջել, որպեսզի իրենք ներկա գտնվեն նիստին:
Վոլոդյա Ավետիսյանը խնդրել է նրանց դուրս գալ: