|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս պահին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջև հավաքվել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները և պահանջում են ազատ արձակել կալանքի տակ գտնվող ազատամարտիկին:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը` նշելով, որ այդ կերպ ազատամարտիկի կողմնակիցները փորձում են իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել ապօրինի կալանքի տակ գտնվող ազատամարտիկի գործի վրա:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ yerkir.am-ին հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկի առջև հավաքվել են մոտ 10-15 ազատամարտիկներ, սակայն իրենց որևէ պահանջ կամ նամակ չեն ներկայացրել:
Ղլեչյանի խոսքով`ակցիան դեռևս խաղաղ բնույթ է կրում: