կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 08:00
Հասարակություն

Կրիմինալը հասավ տրանսպորտին

Կրիմինալը հասավ տրանսպորտին

Երեկ կեսօրից ճանապարհային ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Գյումրու միկրոավտոբուսներում՝ նախ պահանջելով վարորդների փաստաթղթերը, ձեռքի հետ էլ թմրանյութ փնտրելով: Ըստ «Առավոտ»-ի տեղեկությունների՝ վարորդներից շատերը տուգանվել են՝ դուրս հանվելով երթուղուց, շատերն էլ, լսելով այս գույժը, կիսատ են թողել իրենց աշխատանքն ու հեռացել: Արդյունքում ուղևորները ժամերով սպասում էին որոշ երթուղիների միկրոավտոբուսներին:

 

Իսկ թե ինչու են ստուգումներ իրականացնում հենց միկրոավտոբուսներում, ոստիկանները նախապես տեղեկություններ ունեին այն մասին, որ վարորդներից շատերը աշխատում են աոանց փաստաթղթերի, չունեն D կարգի վարորդական իրավունք, աոանց որի չի թույլատրվում վարել ավտոբուս կամ միկրոավտոբուս: Ավելին, երեկոյան ժամերին Գյումրու միկրոավտոբուսները վարում է՝ ով պատահի, հիմնականում անչափահաս ջահելներ՝ երբեմն ոչ այնքան սթափ վիճակում:

 

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ոստիկանների այս օպերացիան պայմանավորված է նաև նրանով, որ որոշ երթուղիներ դեռ պատկանում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գերդաստանին ու շրջապատին: Օրինակ՝ 22 երթուղու տերը անմիջապես նախկին պաշտոնյայի որդին է: Ի դեպ, երեկ միկրոավտոբուսների վարորդները վախենում էին կատարել ուղևորների պահանջները ու չէին կանգնում՝ որտեղ պատահի: