Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների չճանաչման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տարածած հայտարարության կապակցությամբ. Yerkir.am-ին հայտնում են հանձնախմբից։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդունել են ի գիտություն Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «համընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը կայացել է մարտի 31-ին։
Լեռնայինղարաբաղյան կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագայի որոշման հարցում՝ 2019թ․ մարտի 9-ին համանախագահների հայտարարության մեջ շարադրված սկզբունքներին եւ տարրերին համապատասխան։ Դրա հետ մեկտեղ, համանախագահները նշում են, որ համանախագահող երկրներից ոչ մեկը կամ ցանկացած այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։
Միևնույն ժամանակ, համանախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն և շեշտում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ լեռնայինղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման շարունակական բանակցությունների արդյունքը»։
Այս առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ընդգծում է՝ նմանօրինակ հայտարարությունները խաղաղության հարցը հետին պլան մղելուց բացի բիծ են քաշում ԱՄՆ-ի՝ ժողովրդավար ինքնորոշման հիմք հանդիսացող ազատ ու ազնիվ ընտրությունների վերաբերյան հանձնառության վրա:
«Երբ խոսքը վերաբերում է ընտրությունների թեմային, Միացյալ Նահանգները կարող է միայն մեկ չափորոշիչ կիրառել, այն է՝ անվարան աջակցություն ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություններին, որոնք իշխանություն են ստանում կառավարվողների համաձայնությամբ: Դժբախտաբատ, ԵԱՀԿ Մինսկի խմբի այս շաբաթվա հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան ընտրություններին, չի համապատասխանում ժողովրդավարության տվյալ չափանիշին»,-բացատրել է հանձնախմբի գործադիր տնօրեն Րաֆիի Համբարյանն ու հավելել, որ ԱՄՆ իշխանությունները պետք է գովաբանեին ու խրախուսեին Արցախում ազատ և ազնիվ ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք՝ ավելի վաց հայտարարությամբ էր հանդես Միջազգային Հայ դատի գրասենյակը՝ նշելով, որ Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքներն ու իրենց միջազգային պարտավորությունները։