Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աշխատանք» մարզադահլիճում ավարտվել է սամբոյի ու ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կազմակերպված` ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի 19-րդ ավանդական հուշամրցաշարը: Մասնակցում էին մարզիկներ Երևանից, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերից, Արցախից և Բանակի կենտրոնական մարզական ակումբից:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ են դարձել՝
48 կգ - Արման Նիազյան (Տավուշի մարզ, գ. Սևքար),
52 կգ - Հարություն Սարգսյան (Աբովյան),
57 կգ - Տիգրան Կիրակոսյան (Վանաձոր),
62 կգ - Արեն Անտոնյան (ԲԿՄԱ),
68 կգ - Գոռ Մայիլյան (Գյումրի),
74 կգ - Ռաֆիկ Մանուկյան (Սպիտակ),
82 կգ - Մհեր Կարապետյան (ԲԿՄԱ),
90 կգ - Էդիկ Պետրոսյան (Սպիտակ),
100 կգ - Էդուարդ Հակոբյան (Երևան),
+100 կգ - Էդուարդ Դավթյան (Արտաշատ):
Բոլոր քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան հավաստագրերով և մեդալներով, իսկ 62 կգ քաշային կարգում (որում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը) հաղթող ճանաչված Արեն Անտոնյանն արժանացել է նաև հատուկ գավաթի և դրամական պարգևի: Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը: