|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ապրիլի 1-ից 3-ը, մասնակցությամբ Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների. հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից` նշելով, որ նման կարգի մարզական միջոցառումներն իրենք հաճախակի են անցկացնում մայրաքաղաքից դուրս՝ խթանելով սամբոյի ավելի շատ տարածումը:
Ի դեպ, սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ, և արցախցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են հաջողությունների, դարձել չեմպիոններ ու մրցանակակիրներ: