կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 14:00
Սպորտ

Յուրա Մովսիսյանը մեկ օրով հեռացված է եղել հավաքականից

Յուրա Մովսիսյանը մեկ օրով հեռացված է եղել հավաքականից

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը չի որոշում` ով կխաղա, ով` ոչ: Բայց իր իրավասությունն է համարում պատժել ֆուտբոլիստներին:

 

«Անիմաստ խոսակցություններ են պտտվում, թե ես խաղ եմ ծախում, կազմ եմ որոշում և այլն: Ասեմ, իմացեք` ես ոչինչ չեմ ծախում, միայն գնում եմ: Արդեն որերորդ անգամ եմ ձեզ ասում` կազմը որոշում է մարզիչը, ես կարող եմ կարծիք հայտնել մեկ-երկու ֆուտբոլիստի մասին, բայց ես չեմ որոշում` ով կխաղա, ով` ոչ: Այո, ես իմ իրավունքն եմ համարում պատժել այն ֆուտբոլիստներին, ովքեր սխալներ են թույլ տալիս:

 

Մալթայի հետ խաղին երկրպագուները պահանջում էին, որ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ մտնի, սակայն ինչպե՞ս կարող էր նա խաղալ հանդիպման սկզբից, եթե ընդամենը մեկ օր առաջ օվկիանոս էր անցել: Երկրորդ խաղակեսում դուրս եկավ, կարողացա՞վ խաղալ, չկարողացավ: Մենք տեղյակ չենք եղել, որ Յուրա Մովսիսյանը ուշ է միանալու հավաքականին, և  պատժվել է դրա համար` մեկ օրով հեռացվել է հավաքականից: Հետո նա խոսել է մարզչի հետ և  խոստացել, որ նման բան այլևս չի կրկնվի:

 

Հավաքականի հաղթանակների համար շնորհակալ եք թիմին և մարզչին, իսկ ձախողման դեպքում պահանջում եք իմ հրաժարականը: Ես ֆեդերացիայի ղեկավար եմ, և նորմալ է, որ ինձ եք մեղադրում: Ես դեռ անելիքներ ունեմ,  և ոչ ոք չի ստիպի ինձ հրաժարական տալ»,- հայտարարել է Հայրապետյանը: