Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS, հրապարակել է 2010թ. լավագույն ռմբարկուների ցուցակը, որում ընդգրկվել են միջազգային մակարդակով ամենից շատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 8 գոլով 41-րդ հորիզոնականում է: Վերջինս 2010 թվականի ընթացքում 3 գոլ է խփել Հայաստանի հավաքականի կազմում և 5 անգամ Ռանդերսի կազմում աչքի է ընկել Եվրոպայի լիգայի հանդիպումներում: